National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.11.2011
Շարունակվում են բյուջետային քննարկումները
1 / 4

Նոյեմբերի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2012 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի ոլորտների ծախսերի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիատասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյան եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական վարչության պետ Ալեքսան Առաքելյանը ներկայացրեցին  իրենց ոլորտների հաջորդ տարվա համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները եւ ծրագրերը:

Մշակույթի,  կրոնի եւ հանգստի  ոլորտներին   (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսված է հատկացնել  21316.5 մլն դրամ: Մշակութային  ծառայությունների համար նախատեսված է  14347.0 մլն դրամ: Գրադարանների գծով նախատեսված է 1195.8 մլն դրամ, թանգարանների եւ ցուցասրահների գծով` 1712.7 մլն դրամ:

Արվեստի ոլորտին կտրամադրվի 9133.6 մլն դրամ, կինեմատոգրաֆիային` 633.0 մլն դրամ` 2011 թ. 630.4 մլն դրամի դիմաց: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում ծրագրով նախատեսված է 356.6 մլն դրամ:

Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների  իրականացմանը  կուղղվի  4781.3 մլն դրամ: Հրատարակչությունների, խմբագրությունների գործունեության ապահովման համար նախատեսված է 944.5 մլն դրամ:

2012 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ գիտության գծով ծախսերի) կազմում են 108045.9 մլն դրամ: Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին` 69331.6 մլն դրամ: 2012 թ. միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 117.9 հազ. դրամ, վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 176.2 հազ. դրամ, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87.7 հազ. դրամ, ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 33.1 հազ. դրամ:

2012 թ. մանկավարժական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունը, կկազմի 114.8 հազ. դրամ:

«Միջին մասնագիտական կրթություն» դասին կտրամադրվի 3437.6 մլն դրամ: Աճը  2011 թ. նկատմամբ կազմում է 273.2 մլն դրամ կամ  8.6 տոկոս, բարձրագույն կրթությանը` 7732.5 մլն դրամ, որը 2011 թ. նկատմամբ աճել է 16.1 մլն դրամով կամ 0.2 տոկոսով, չնայած ուսանողների թվաքանակի 1,9 հազարով նվազմանը: Պետական բյուջեի նախագծով զգալի միջոցներ են նախատեսվել կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության գծով:

Պետության կողմից գիտության ֆինանսավորումը կիրականացվի բազային, պայմանագրային (թեմատիկ) եւ նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձեւերով: Գիտության բնագավառի ծախսերը կազմում են  10167.5 մլն դրամ: Բազային  ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար նախատեսվել է 7498.1 մլն դրամ:

Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման  համար նախատեսվում է 1372.3 մլն դրամ: 2012 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է նաեւ 420.0 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար:

Քննարկմանը պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին ուղղեցին բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Խաչիկ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ, քննարկեցին  2012 թ. բյուջեի նախագծում երեք ոլորտների համար նախատեսված ծախսերը:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ապա նաեւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները ներկայացրին պետբյուջրի նախագծում արտացոլված ծախսերն ու ծրագրերը:

Գյուղատնտեսության ոլորտի ծախսերը, նախարար Սերգո Կարապետյանի ներկայացմամբ, ավելացել են 11,8 տոկոսով: Ոլորտում մի շարք ծրագրեր ֆինանսավորելու համար բյուջեից նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 972 մլն դրամ: Այդ թվում` որպես պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին` 625 մլն դրամ, ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով` 578 մլն դրամ, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար` 1 մլրդ-ից ավելի գումար, գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացման համար` 298 մլն դրամ: Միջոցներ են նախատեսվել բույսերի պաշտպանության, անտառի պահպանման միջոցառումների համար, ինչպես նաեւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման եւ կենդանական ու բուսական ծագում ունեցող մթերքների լաբորատոր փորձաքննության նպատակով: Կառավարությունը 2012-ին այս ոլորտում ծրագրեր կիրականացնի նաեւ վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին:  Վարկային ծրագրերի ֆինանսական արժեքը շուրջ երկուսուկես մլրդ դրամ է:

Բնապահպանության նպատակով կառավարությունը ծրագրում է գալիք տարում ծախսել 881 մլն դրամ` առանց վարկային միջոցների ու ապարատի պահպանման ծախսերի: Ընդհանուր գումարը կազմում է 1.8 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ 15 տոկոսով ավելի: Բնապահպանության նախարար Արամ Հարությունայնը ներկայացրեց հիմնական ծրագրերը: Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար բյուջեի նախագծում առանձնացվել է շուրջ 520 մլն դրամ, ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացման համար` 114 մլն դրամ, Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար` 125 մլն դրամ` 201 հա տարածք մաքրելու համար: Հիդրոօթերեւութաբանության ոլորտին հատկացումները կազմում են 550 մլն դրամ:

Ջրային տնտեսության համակարգին բյուջեի նախագծով հատկացումները կազմում են 7 մլրդ 143 մլն դրամ` առանց վարկային ծրագրերի միջոցների: Այս ոլորտում դիտվում է ծախսերի կրճատում, նշեց ջրային տնետասության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը եւ հավելեց, որ ավարտվել են խոշորածավալ` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը:   Նշված  գումարից «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով կհատկացվի 3 մլրդ 9 մլն դրամ, «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում ծրագրով»` 1 մլրդ դրամ եւ նույնքան էլ «Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով: Միջոցներ են նախատեսվել նաեւ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման եւ նորոգման նպատակով: Համակարգում նախատեսվում է իրականացնել նաեւ մի շարք  նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր:  Սակագնային փոփոխություն առաջիկա տարում, ըստ պրն. Անդրիասյանի, չի սպասվում: 
  
    
 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am